News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 6-ից նախատեսվող ԱԺ հերթական քառօրյայի ընթացում ՀՀ գլխավոր դատախազը կգնա խորհրդարան. այս մասին տեղեկացնում են «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ դատախազության իրազեկ աղբյուրները։ Առաջին պատգամավորը «Հայաստան» խմբակցությունից կլինի ղեկավար Սեյրան Օհանյանը, ում կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան:

Քաղաքական իշխանությունը որոշում է կայացրել նախ զրկել անձեռնմխելիությունից, ապա նաեւ կալանավորել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Հավելենք, որ ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 108 հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատախազի «միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում», այսինքն՝ արտահերթ նիստով հնարավոր չէ պատգամավորի կալանքի հարցով խորհրդարան մտնել: Քանի որ հերթական նստաշրջանը դեկտեմբերի 6-ից է սկսվում 4 օրով, հետեւաբար նախատեսվում է, որ մյուս ամիս կմտնի դատախազը ԱԺ:

Այս տարի այլեւս հերթական նիստեր նախատեսված չեն, մյուս նիստերը կլինեն արդեն փետրվար ամսից: Իշխանության գծագրած սցենարով՝ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի կալանքի հարցը կձգվի մյուս տարի. եթե այդ ընթացքում նրանք պատգամավորական մանդատից հրաժարվեն, հարցը թերեւս այլ կերպ կփակվի: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պարզելու, թե Սեյրան Օհանյանը որ գործով է որպես մեղադրյալ ներգրավված:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Սեյրան Օհանյանն ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու մեջ»: Օհանյանը տարբեր առիթներով ասել է, որ այս գործը շինծու է եւ հիմնազուրկ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ