News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեքշաբթի կհայտարարի Ուկրաինային նոր օգնության ցուցաբերման մասին՝ էներգահամակարգի վերականգնման նպատակով, որը տուժել է ռուսական հրթիռային հարվածներից, տեղեկացրել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Բլինքենը երկուշաբթի երեկոյան մեկնել է Ռումինիա՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ «Մեծ յոթնյակի» երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից առաջ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը ՆԱՏՕ-ի որոշ երկրների դիվանագետներին, որոնք նույն օրն ավելի վաղ այցելել էին Կիեւ, տեղեկացրել է, որ տրանսֆորմատորները երկրի էներգետիկ ենթակառուցվածքի, որը պետք է վերականգնել, ամենակարեւոր տարրերն են։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որը զրուցել է լրագրողների հետ՝ անունը չնշելով, ասել է, որ Վաշինգտոնն աշխատում է կոմունալ ծառայությունների եւ սարքավորումների ամերիկյան մատակարարների, ինչպես նաեւ եվրոպական երկրների հետ, որպեսզի գտնվի սարքավորում, որը կօգնի Ուկրաինային վերականգնել ռուսական հարվածներից վնասված բարձրավոլտ հաղորդակայանները։

Երեքշաբթի, էներգետիկայի գծով նոր համակարգող խմբի հանդիպման ժամանակ, որի մեջ են մտնում «Մեծ յոթնյակի» անդամները եւ այլ երկրներ, Բլինքենը կհայտարարի «Ուկրաինա [էներգետիկ] սարքավորման արագ առաքման մասին», ասել է աղբյուրը՝ ավելացնելով, որ դա տեղի կունենա «առաջիկա մի քանի շաբաթներին»։

Զրուցակիցը չի նշել, թե ինչ ձեւով է ցուցաբերվելու օգնությունը եւ որքան է արժենալու։

Վաշինգտոնը նաեւ այլ երկրներն կոչ է արել անել նույնը, որպեսզի Կիեւը կարողանա կանխել էլեկտրաէներգիայի անջատումները, որոնց պատճառով միլիոնավոր մարդիկ մնում են մթության մեջ եւ առանց ջեռուցման, երբ դրսում ջերմաստիճանը մինուս է, ավելացրել է  պետդեպարտամենտի աղբյուրը։

Մոսկվան փորձում է զրկել ուկրաինացիներին էլեկտրաէներգիայից՝ հարվածներ հասցնելով ենթակայաններին, ասել է աղբյուրը՝ ավելացնելով, որ միլիոնավոր դոլարներ արժեցող կայանները խոցելի են իրանական անօդաչուների հարվածների առջեւ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայում։ «Դրանք գտնվում են դրսում, դրանք շենքերում չեն, դրանք շատ դժվար է պաշտպանել»,- նշել է զրուցակիցը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ այս շաբաթ նոր հարվածներ է սպասում, որոնք կարող են նույնքան լուրջ լինել, որքան անցած շաբաթվա հրթիռային հարվածները, որոնց հետեւանքով միլիոնավոր մարդիկ մնացել են առանց ջերմության, ջրի եւ էլեկտրաէներգիայի։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Հյուսիսեվրոպական եւ բալթյան պետությունների ԱԳՆ ղեկավարների հավաքի ժամանակ ասել է, որ իր երկրին անհրաժեշտ են տրանսֆորմատորներ եւ հակաօդային պաշտպանության համակարգի բարելավում։

Կիեւը հայտարարել է, որ ռուսական գրոհներն ուղղված են քաղաքացիական բնակչությանը վնասելուն, ինչը դրանք ռազմական հանցագործության է վերածում։ Մոսկվան հերքում է, որ իր մտադրությունների մեջ չի մտնում քաղաքացիական բնակչությանը վնասելը, բայց անցած շաբաթ հայտարարել է, որ խաղաղ բնակչության տառապանքները չեն դադարի, եթե Ուկրաինան չզիջի Ռուսաստանի պահանջներին։ Զելենսկին Ուկրաինայում Մոսկվայի պատճառած ավերածություններն անվանել է վրեժի ակտ եւ խոստացել, որ Ուկրաինան կվերականգնի «յուրաքանչյուր օբյեկտ, որն ավերել են օկուպանտները»։

Կիեւում ձյուն է եկել, եւ ջերմաստիճանը զրոյին մոտ է, այն դեպքում, երբ միլիոնավոր մարդիկ Ուկրաինայի մայրաքաղաքում եւ նրա շրջակայքում պայքարում են էլեկտրաէներգիայի եւ կենտրոնական ջեռուցման խափանումների դեմ՝ ռուսական ավիացիայի հարվածների պատճառով։

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի ամենամեծ մասնավոր արտադրողը՝ Դոնեցկի ՋԷԿ-ը, հայտարարել է, որ կրճատել է Կիեւում իր սպառողների էլեկտրամակատակարարումը 60 տոկոսով։

«Ուկրէներգո» ազգային ցանցային օպերատորը երկուշաբթի հայտարարել է, որ ստիպված է եղել վերականգնել էլեկտրաէներգիայի մշտական վթարային անջատումներն ամբողջ երկրում՝ էներգետիկ ենթակառուցվածքի անհաջող նորոգման փորձերից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը հույս ունի, որ Հարավային Աֆրիկան Ռուսաստանին կհամոզի «դադարեցնել պատերազմն Ուկրաինայում»
Նա հավելել է, որ ԵՄ-ն Հարավային Աֆրիկան համարում է «կանոնների վրա հիմնված միջազգային կարգի կարեւոր գործընկեր»․․․
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմ սկսվելու դեպքում, ամերիկացիները չպետք է զարմանան․The American Conservative
Հակառակ ավելի վաղ առկա հույսերին եւ ակնկալիքներին, Ռուսաստանը ներքուստ չի փլուզվել կամ կապիտուլյացիայի չի ենթարկվել...
Ուկրաինային զենք եւ գումար տրամադրող երկրներն արդեն դարձել են հակամարտության ակտիվ մասնակիցներ. Օրբան
Ուկրաինային զինելու փոխարեն, Արեւմուտքը պետք է «հրադադար եւ խաղաղության բանակցություններ»...
ԱՄՆ-ն բավարար քանակությամբ տանկեր չունի՝ Ուկրաինա ուղարկելու համար․ NYP
Մենք պարզապես այդ տանկերի ավելցուկ չունենք ․․․
ՌԴ ԶՈՒ-ն հարված է հասցրել Ուկրաինայի էներգետիկ համակարգին՝ խափանելով սպառազինությունների փոխադրումը
Հրթիռների եւ անօդաչու սարքերի օգնությամբ հնարավոր է եղել խոցել բոլոր այն օբյեկտները...
Գերմանիայի ԱԳՆ-ն ստիպված է եղել պարզաբանել Աննալենա Բերբոքի խոսքերը Ռուսաստանի դեմ պատերազմի մասին
Գերմանիայի ԱԳՆ-ն ստիպված է եղել պարզաբանումներ տալ...
Ամենաշատ