News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Եթե Ադրբեջանը փորձի փակել Լաչինի միջանցքը կամ փորձի խոնդոտել մեքենաների մուտք ու ելքը Արցախ, սա ունենալու է շատ բարդ հետեւանքներ, նաեւ աշխարհաքաղաքական, որովհետեւ սա, փաստորեն լինելու է հարձակում նաեւ Արցախի վրա, լինելու է հարված եւ հարձակում նաեւ ռուս խաղաղապահների վրա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:

«Դա պետք է չեզոքացվի, որովհետեւ շատ բարդ հետեւանքներ է ունենալու: Ես չեմ կարծում, որ բոլոր կողմերը, միջազգային հանրությունը անտարբեր նայելու են այդ ամենին»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին օրերին հրադադարի խախտումներին, Բաբայանը նկատեց, որ հրադադարի խախտումները պարբերական բնույթ է կրում. «Երբեմն ալիքաձեւ է զարգանում, դա պարզապես իրենց հայատյացության քաղաքականության հետեւանք է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ