News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրն է, որի առթիվ Արցախի ոստիկանապետ Արտյոմ Հարությունյանն ուղերձ է հղել:

Ուղերձում ասվում է. «Ոստիկանության համակարգի հարգելի ծառայողներ, վետերաններ,

Նոյեմբերի 30-ը Արցախի Հանրապետության ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրն է:

Կազմավորման օրվանից Արցախի Հանրապետության ոստիկանությունը մեր պետականության ամրապնդման, իրավունքների, կյանքի ու արժանապատվության պահպանման երաշխավորն է:

Դժվար, բայցև պատվաբեր ուղի է անցել Արցախի ոստիկանը, վաստակելով մեր երկրի իրավակարգի պաշտպանը լինելու պատիվը: Իհարկե, այս ամենը՝ համակարգում ծառայող նվիրյալների շնորհիվ:

Հաղթահարելով անցած տասնամյակների փոփոխությունների բարդ շրջափուլերն ու երկրին պատուհասած դժվարությունները, ոստիկանությունը րոպե անգամ չի ընկրկել, շարունակել է ծառայել հասարակությանն ու պետությանը:

Հանցավորության դեմ ամենօրյա պայքարում, հասարակական կարգի ապահովման գործում և՛ թե արցախյան բոլոր պատերազմներում, Արցախի ոստիկանն առաջնագծում է:

Պատերազմի օրերին նրանք անձնազոհություն ցուցաբերեցին, իսկ վերջին՝ 44-օրյա պատերազմում 11 ծառայող ընկան հերոսի մահով: Փառք ու խոնարհում անմահ ոստիկաններին:

Մեզ համար անչափ կարևոր է համակարգի բարեփոխումներին ու արդիականացմանն ուղղված Արցախի Հանրապետության կառավարության և ՆԳ նախարարության աջակցությունը, որի շնորհիվ կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումն ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը:

Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին հասարակության վստահությունը ոստիկանի հանդեպ մեծացել է: Սա, միանշամակ նվիրված աշխատանքի արդյունք է, քանի որ ոստիկանի ուսերին է դրված հասարակական կարգի պահպանության, երկրի ներքին անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, բացահայտման և անվտանգ միջավայր ձևավորելու պատասխանատու գործը։

Հանրապետությունում օր-օրի ընդլայնվում է ոստիկանության ներկայությունը: Սկսած սահմանամերձ բնակավայրերից՝ պարեկային ծառայությունն արդեն դարձել է ոստիկանության կայացած օղակներից մեկը։

Համակարգի կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների աշխատանքն արագ ու օպերատիվ կազմակերպելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ բոլոր ծառայությունների գծով գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։

Սիրելի՛ գործընկերներ

Յուրաքանչյուրիս վարքագիծն ու կերպարը դա մի մասն է ոստիկանության ընդհանրական կերպարի ու բարոյականության: Մեր բարեվարքությամբ ու օրինակով արժանի լինենք մեր ժողովրդին:

Մասնագիտական օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ