News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նույն տրամաբանությամբ կարող ենք ասել՝ ինչո՞ւ ենք ձեռք բերում «ՄԱՆ» ավտոբուսներ, արդյոք դրանք շռայլություն չեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ավելորդ շռայլություն չէ Ամանորի կազմակերպման համար 650 հազար դոլար ծախսելը:

«Մենք որոշում ենք կայացրել, որ ունենանք նաեւ եվրոպական արտադրության ավտոբուսներ: Եթե ուշադիր լինեք, վերջին 4 տարում քաղաքն ընդհանրապես չի զարդարվել, չի լուսավորվել, եւ հաշվի առնելով, որ տարբեր երկրներից հյուրեր ենք ունենալու, պատշաճ ներկայանալու համար ձեռք ենք բերել լուսատուներ, որոնք տոնածառը արդարելու համար կօգտագործվի: Եթե դուք մեր հարակից երկրներում եղել եք, կտեսնեք, որ իրենք էլ բավականին մեծ ծախսեր են անում Ամանորի հետ կապված, եւ  Նոր տարվա միջոցառումներն ավելի գունեղ, ավելի պայծառ են դարձնում: Մենք նույնպես որոշել ենք այդպես անել եւ կարծում ենք՝ մեր քաղաքացիները դրանից բավականին գոհ կմնան: Սոցիալական խնդիրներ բոլոր երկրներում էլ կան, այդ լուսավորությունը նաեւ սոցիալական այդ վատ պայմաններում գտնվողն երեխաների համար է:

Նոր տարվան բոլորը հրաշքով են սպասում, մանավանդ երեխաները, եւ նրանց տրամադրությունը բարձրացնելու համար այդ գումարները այդքան էլ շատ չեն: Առաջին անգամ է, որ բավականին մեծ գումար ենք ծախսում լուսավորության վրա, իսկ հաջորդ տարիներին արդեն եղած այդ լուսավորությունն ենք օգտագործելու: Իսկ ո՞վ է հաշվել, թե այդ լուսատուները դնելով, քաղաքը պատշաճ ներկայանալով, «Եվրատեսիլի» շնորհիվ որքան հյուրեր ենք ունենալու եւ հավելյալ ինչ էֆեկտ ենք ունենալու: Դա անուղղակի ձեւով նոր հոսքեր է բերելու, որը տնտեսական ակտիվության վրա ազդելու է»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ