News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում կարեւոր է հակակոռուպցիոն պայքարը, քանի որ այն ևս կապված է Մոսկվայի ազդեցության նվազեցման հետ: Այս մասին ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով առաջադրվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

 «Հայաստանի վերջին երկու ընտրություններում մենք ականատես եղանք նրան, որ մարդիկ չեն ընդունում Ռուսաստանի առաջարկած մոդելը՝ նախապատվությունը տալով իշխանությունների հաշվետու լինելուն: Չնայած 2020 թվականի տրավմատիկ հակամարտությանը՝ նրանք չցանկացան վերադառնալ կոռուպցիային, և ես կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նրանք տեսնում են, թե ինչ է ներկայացնում Ռուսաստանը»,- նշել է Թրեյսին:

Նա տեղեկացրեց, որ Ուկրաինայում պատերազմի արդյունքում իր ունեցած տվյալներով Հայաստանում են հաստատվել շուրջ 40 հազար ռուսասատնցիներ, որոնց զգալի հատվածը բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտից է: Նա ընդգծում է՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցմանը: Դեսպան Թրեյսին ողջունեց Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ու տնտեսական ճնշումների կիրառումը՝ վստահեցնելով, որ այս ջանքերը կշարունակվեն ԱՄՆ Կոնգրեսի հետ սերտ համակարգմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ