News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը ելույթի ժամանակ գովաբանել է ֆրանսիական «անկրկնելի» բագետը։

Ֆրանսիական բագետը ներառվել է ՄԱԿ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

«Ձեռքից ձեռք փոխանցվող այս մի քանի սանտիմետրերում ամփոփված է ֆրանսիական նոու-հաուի ոգին»,- ասել է Մակրոնը՝ սիրով նայելով ձախ ձեռքի խրթխրթան բագետին: Նրա արտահայտությունները հանդիսատեսի մոտ ծիծաղ են առաջացրել, հայտնում է Politico-ն։

«Շատերն են փորձել դա անել, նրանք ուղղակի արդյունաբերական մի բան են արել, որը համ չի ունեցել»,- հավելել է նա։ «Եվ այս «ֆրանսիական շտրիխը» մեր բագետում նույնն է, ինչ մյուս ոլորտներում՝ դա լրացուցիչ նոու-հաու է, դա լրացուցիչ հոգի է։ Այնպես որ, շնորհավորում եմ մեր բագետին»,- եզրափակել է Մակրոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ