News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնի համալսարանի հոգեբույժները պարզել են, որ տանը եւ ընկերների շրջապատում գարեջուր խմելը կապված է ավելի քիչ բացասական հետեւանքների հետ։ Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Alcoholism: Clinical and Experimental Research ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 1,6 հազար ուսանող, որոնք հարցաթերթիկներ են լրացրել այն մասին, թե որտեղ եւ ում հետ են գարեջուր խմել հարթաթերթիկը լրացնելուց առաջ վերջին մեկ ամսում։ Գիտնականները հավաքել են 2020թ. գարուն-2021թ. ամառ շրջանի տվյալները։ Հարցումներում կամավորները տեղեկացրել են նաեւ կյանքի յոթ հանգամանքներում գարեջուր խմելու բացասական հետեւանքների մասին։ Այդ հետեւանքներից են մասնակցությունը կռիվներին, պարտքերի առկայությունն ուսման համար, առողջական խնդիրները, կախվածության նշանները, անսթափ մեքենա վարելը եւ այլն։

Տնից դուրս գարեջուր խմող ուսանողների բաժինը կտրուկ բարձրացել է՝ 41 տոկոսից հասնելով 87-ի հետազոտության ընթացքում։ Ուսանողների մոտ մեկ քառորդը տեղեկացրել է այն մասին, որ տանը մենակ է գարեջուր խմում, իսկ չորս հինգերորդը տեղեկացրել է, որ գարեջուր խմել է տանն ընկերների հետ։

Ուսումնասիրելով տվյալները՝ գիտնականները պարզել են, որ տնից դուրս գարեջուր խմելը կապված է եղել ալկոհոլի ավելի շատ սպառման եւ ավելի հաճախակի հետեւանքների հետ կյանքի յոթ հանգամանքներից վեցում։ Նրանք, ովքեր տանը մենակ են գարեջուր խմել, դժգոհել են կյանքի հինգ հանգամանքների հետեւանքների մասին, այդ թվում բողոքել են կախվածության նշաններից։ Տանը ընկերների հետ գարեջուր խմելը ամենացածր բացասական հետեւանքներն է ունեցել. մասնակիցները դժգոհել են միայն չափից շատ գարեջուր օգտագործելուց եւ այլ մարդկանց զանգահարելուց։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ