News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արտասահմանյան ընկերություններն արգելել են մասնաճյուղերին ռուսական բյուջե հարկեր վճարել։ Արտասահմանյան ընկերությունների շատ ռուսական մասնաճյուղեր բախվել են այս գործընթացի ձգձգմանը: Դժվարություններից մեկը կապված է գլխամասային գրասենյակների՝ Ռուսաստանում հարկեր վճարելու  դժկամության հետ, գրում է РБК-ը։

«Արտասահմանյան ընկերությունների ռուսական շատ մասնաճյուղեր եւ օտարերկրյա հիմնադիրներ ունեցող ֆիրմաներ, որոնք սկսել են լուծարման ընթացակարգը, բախվում են այս գործընթացը երկար ժամանակով հետաձգելու հետ։ Մարտի սկզբից անորոշ վիճակում են գտնվում բազմաթիվ լուծարվող ընկերություններ»,-ասվում է նյութում։

Մի շարք արտասահմանյան ընկերությունների գլխամասային գրասենյակների՝ Ռուսաստանում հարկեր չվճարելու որոշումից բացի կան նաեւ այլ խնդիրներ, որոնք բարդացրել են օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի լուծարման գործընթացը։ Հիմնական դժվարությունների թվում են նաեւ տեղական հարկային ստուգումների կազմակերպումը մասնաճյուղերի լուծարման մեկնարկի մասին հայտարարությունից անմիջապես հետո, ինչպես նաեւ լուծարման ընթացակարգը դադարեցնելու մասին արտասահմանյան ընկերությունների դիմումի բացակայությունը:

«Խորհուրդ ենք տալիս ընկերություններին անհապաղ դիմել լուծարման ընթացակարգը դադարեցնելու համար, եթե սկսվել է արտագնա հարկային ստուգում՝ ժամանակ խնայելու համար»,-խորհուրդ է տվել DRT հարկային վեճերի լուծման խմբի մենեջեր Իրինա Բարչուկը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ