News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Պրահայի հանդիպումից հետո, մինչեւ Սոչիի հանդիպումը մենք սեպտեմբերի 25-ին մենք «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներով ներկայացանք ԱԺ նիստին եւ մեր հայտարարություններով ահազանգում էինք, որ Վաշինգտոն-Պրահա հանդիպումներով Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Պրահայի հանդիպմանը կողմերը վկայակոչել են Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս:

«Հիմա արդեն ցավոք սրտի, դրա մասին արձանագրում է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Թեեւ ես համաձայն չեմ Ալմա-Աթայի հռչակագրի վերաբերյալ Լավրովի արած մեկնաբանությանը, թե այդ հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանն այդ հռչակագիրը վավերացրել է վերապահումներով, խոսել է ազգերի ինքնորոշման մասին: Ավելին, Ալմա-Աթայի հռչակագրից առաջ Արցախը հռչակել է իր անկախությունը եւ ԽՍՀՄ օրենքներով դուրս է եկել Ադրբեջանի կազմից»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ անցած 30 տարում երբեք Ալմա-Աթայի հռչակագիրը չի հիշատակվել որպես հիմնավորում, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Առաջին անգամ այս թեզը Հայաստանում շրջանառեց ՀՀ գործող իշխանությունը: Այսօր էլ քննարկմանը իշխող խմբակցության կողմի բերվող թեզերը, որոնք ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին, շարունակվում են»:

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը Սոչիի հանդիպումից առաջ հայտարարել էր, որ լավ կլինի, եթե ռուսականկողմը պնդի իր առաջարկները. «Ոչ թե Հայաստանը պնդի Արցախի ապագայի կաևրգավիճակի հարցը, այլ ամբողջությամբ դրել էր ռուսների ուսերին: Որովհետեւ ենթադրում եմ, որ դրան նախորդել էր բանավոր համաձայնությունները, եւ բնականաբար, Սոչիում ռուսական կողմին շատ դժվար կացության մեջ էին դրել»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է Լավրովն այսքան բաց սկսել խոսել, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Ռուսները մի քիչ շատ են նեղված, որովհետեւ ամեն ինչում փորձում են իրենց մեղադրել, իրենք էլ փորձում են ավելի բաց ասել՝ եղբայր, դուռդ փակ պահիր, հարեւանիդ գող մի ասա, քո երկրի սահմանը մինչեւ վերջին ջիգը  պաշտպանիր,  նոր հետո ուրիշին օգնության կանչիր, մերժելու դեպքում էլ մեղադրիր, ոչ թե ի սկզբանե մեղադրիր ուրիշին: Հայաստանը պետք է ջանք թափի, ոչ թե գնա բանավոր համաձայնի  տարբեր զիջումների շուրջ, հետո կողքիններին ասի՝ կարո՞ղ եք այս իրավիճակը փոխել, թե ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ