News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սուրեն Պապիկյանը եւ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Էդվարդ Ասրյանը մեկ այլ զորամասում հանդիպել են առանձին մոտոհրաձգային ստորաբաժանման ուսումնական գումարտակի զինծառայողների հետ:

Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բարձր գնաhատելով տվյալ ստորաբաժանման զինծառայողների պատրաստության մակարդակը, որն արձանագրվել է պլանային եւ հանկարծակի ստուգումների արդյունքում, Սուրեն Պապիկյանը եւ Էդվարդ Ասրյանը հույս են հայտնել, որ առաջիկա ավարտական քննությունների ընթացքում եւս զինծառայողները կցուցաբերեն մասնագիտական բարձր որակներ՝ իրենց գիտելիքներով նպաստելով բանակի մարտունակության ամրապնդմանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է սպաներին եւ զինվորներին հետաքրքրող, ծառայության կազմակերպմանն առնչվող եւ սոցիալ-կենցաղային բնույթի հարցերին՝ վստահեցնելով, որ բոլոր խնդիրները գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ առաջնահերթ դրանց լուծմանն են ուղղված զինված ուժերում ընթացող բարեփոխումները:

Նախարար Պապիկյանի՝ զորամաս կատարած այցն ավարտվել է հրամանատարության հետ աշխատանքային խորհրդակցությամբ եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված հուշապատի մոտ հարգանքի տուրքի մատուցմամբ:

Տպել
Ամենաշատ