Շվեդիան Թուրքիային է հանձնել Քրդական բանվորական կուսակցության անդամ Մամուդ Թաթին, հաղորդում է Anadolu-ն։
Նա Շվեդիայում դատապարտվել է 6 տարի 10 ամիս ազատազրկման այն բանից հետո, երբ նրան ձերբակալել են ՔԲԿ-ին անդամակցության համար։
2015-ին նա ապաստան է խնդրել Շվեդիայում, բայց մերժվել է:
Թաթին տեղափոխել են Մոլնդալի կալանքի կենտրոն։
Հիշեցնենք, որ մայիսին Շվեդիան եւ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել, սակայն Թուրքիան սկսել է խոչընդոտներ ստեղծել՝ առաջ քաշելով սեփական պայմանները։