News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա բարձրացրել է Եվրոպայում անվտանգության մակարդակը, իսկ Մոսկվայի միջուկային հռետորաբանությունը դարձել է հիմնական գործոն, որը դրդել է Ֆինլանդիային դիմելու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար», - ճապոնական Kyodo լրատվական գործակալությանն ասել է արտգործնախարար Պեկկա Խաավիստոն:

«Ռուսաստանի ներխուժումը նշանակում է, որ անվտանգության իրողությունները Եվրոպայում փոխվել են», - Լեհաստանում Կազմակերպության Անվտանգությանը եւ համագործակցությանը նվիրված հանդիպմանը Kyodo News-ին տված հարցազրույցում ասել է Խաավիստոն։

« Մոսկվայի միջուկային սպառնալիքները ՌԴ հետ 1300 կմ երկարությամբ սահման ունեցող Ֆինլանդիային ստիպել են մտածել՝ ինչպես արձագանքել եւ որտեղից աջակցություն ստանալ նման հռետորաբանության դեպքում», -  ասել է նախարարը։

Այս մտավախությունները պատճառներից մեկն էին, որոնք Ֆինլանդիային դրդել էին պատմական փոփոխություններ մտցնել իրենց անվտանգության քաղաքականությունում եւ դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հավելել է նա։


!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ