News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի նախագահի պաշտոնական կայքին։

Ըստ տեղեկությունների՝ պատվիրակության կազմում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, ռազմածովային ուժերի հրամանատարը եւ ռազմաօդային ուժերի հրամանատարը։

Հանդիպմանը նշվել է, որ «2022 թվականը շատ հաջող տարի է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների զարգացման առումով, որ երկու երկրների միջեւ կապերն ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Նշվել է ներկայումս Ադրբեջանում անցկացվող ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժությունների մեծ նշանակությունը, եւ այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան այսուհետ եւս միշտ միմյանց կողքին կլինեն»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ