News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ձերբակալվել է բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ) կուսակցության նախկին պատգամավորը, որը դավադիրների բացահայտված խմբի կողմից երկրում ծրագրված իշխանության զավթումից հետո պետք է դառնար արդարադատության նախարար, հայտնում է Welt-ը եւ Zeit-ը։

«Խուզարկված օբյեկտների թվում են եղել նաեւ ԱԳհ-ից Բունդեսթագի նախկին պատգամավոր Բիրգիթ Մալզակ-Վինքեմանի բնակելի տարածքները: Welt-ի թղթակիցները նկատել են, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատը առավոտյան 6-ի սահմաններում մեքենայով մոտեցել Բեռլինի Վանզե բնակելի թաղամասի թաունհաուսին եւ հարվածելով կոտրել մուտքի դուռը: Մալզակ-Վինկեմանը ձերբակալվել է եւ տեղափոխվել  Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության պահակախմբի ուղեկցությամբ:

Մեկ այլ հրատարակության՝ Zeit-ի լրագրողական հետաքննության համաձայն՝ նոր կառավարությունում Մալզակ-Վինկեմանը արդարադատության նախարարի պաշտոնը պետք է ստանձներ։

Մալզակ-Վինկեմանը գերմանացի իրավաբան է, դատավոր եւ  «Այլընտրանք Գերմանիայի համար»-ի քաղաքական գործիչ: 2017-2021 թվականներին նա Գերմանիայի 19-րդ գումարման Բունդեսթագի պատգամավոր էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ