News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հստակ հայտարարել է Թուրքիային Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ռազմական գործողությունների ռիսկերի մասին՝ չնայած նրան, որ պաշտպանում է ինքնապաշտպանության Անկարայի իրավունքը։

Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

«Մենք չենք ցանկանում, որ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ռազմական գործողություններ իրականացվեն, որոնք ավելի մեծ վտանգի կենթարկեն քաղաքացիական բնակչությանը, վտանգի ենթարկեն Սիրիայում մեր զորքերին եւ մեր անձնակազմին»,-ասել է նա։ 

Վերջին շաբաթներին Թուրքիան հրետակոծում է Սիրիայի հյուսիսը եւ նոր ցամաքային ներխուժում է նախապատրաստում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ