News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն բանաձեւ է ընդունել, որն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողությունները ճանաչում է ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Փաստաթուղթը դատապարտում է ՌԴ-ին այդ երկիր ռազմական ներխուժման ընթացքում «Ուկրաինայի ժողովրդի դեմ ցեղասպանության ակտերի կատարման համար», ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին կոչ է անում շարունակել աջակցել Ուկրաինայի կառավարությանը եւ «հետաքննություններ իրականացնել՝ ուղղված այդ ահավոր հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն», տեղեկացրել է DW-ն։

«Պուտինն իր գործողություններով շատ հստակ ցույց տվեց, որ իր նպատակը ուկրաինացի ժողովրդի գոյությունը վերացնելն է։ Ես անձամբ տեսել եմ Իրպենում եւ Կիեւի մարզի այլ շրջաններում նրա դաժանության վկայությունները»,- ասել է բանաձեւի համահեղինակներից մեկը՝ հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը։

Մյուս համահեղինակը՝ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը, կարծիք է հայտնել, որ «ուկրաինացի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները Պուտինի այս ամբողջ անօրինական եւ չսադրված պատերազմում խախտում են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ եւ կարող են բնութագրվել միայն որպես ցեղասպանություն»։

Բանաձեւն առաջարկում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պատժամիջոցներ մտցնել «Մագնիտսկու ակտի» շրջանակում՝ այն անձանց դեմ, որոնք հանցակից են ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությանը։

Ուկրաինայում ենթադրվող ռազմական հանցագործությունների հետաքննությունը վարում է Միջազգային քրեական դատարանը։ Ռուսաստանը չի ընդունում, որ իր զինծառայողները սպանել են խաղաղ բնակիչների Ուկրաինայում։ Սպանությունների մասին տեղեկատվության տարածումը կարող է Ռուսաստանում քրեական հետապնդում սպառնալ ռուսական բանակի դեմ ֆեյքերի մասին հոդվածով։

Ավելի վաղ մի շարք երկրներ, Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման հետ կապված, Ռուսաստանը հայտարարել էին ահաբեկչությունը հովանավորող երկիր կամ ահաբեկչական վարչակարգ։ Նման բանաձեւ հավանության է արժանացրել Եվրոպական խորհրդարանը։ Արդեն քանիցս նման փաստաթղթեր են մտցվել ԱՄՆ Կոնգրես, բայց դրանցից ոչ մեկը դեռեւս չի ընդունվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինական դրոնը մեկուկես ամսվա ընթացքում երկրորդ անգամ գրոհել է Ռյազանի մոտ գտնվող ՆՎԳ-ն
Ռյազանի նավթավերամշակման գործարանը ենթարկվել է ուկրաինական անօդաչուի գրոհին...
Օդեսային հարվածելու հետեւանքով զոհվել է երեք մարդ. մարզի ղեկավար
Ռուսական հրթիռային հարվածի հետեւանքով զոհվել է երեք մարդ...
Կիևում ձերբակալվել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների ղեկավարների կեղծ հաշիվներ ստեղծած ռուսամետ հաքերներ
«Իրական» էջերի տպավորություն ստեղծելու նպատակով այս հաշիվները վերահրապարակել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պաշտոնական հաղորդագրությունները...
Ուկրաինան Եվրոպայից բռնի ուժով չի վերադարձնի զորակոչային տարիքի իր քաղաքացիներին
Ըստ նրա՝ տարածքային համալրման և սոցիալական աջակցության կենտրոններին տվյալներ տրամադրելը դեռ չի նշանակում, թե նրանք ինքնաբերանար զորակոչվելու են ռազմաճակատ...
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում շնորհիվ Չինաստանի...
Մակրոնն ավելի սերտ հարաբերություններ կհաստատի Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար. Bloomberg
Մակրոնը ձգտում է խորացնել հարաբերությունները Սիի հետ՝ Պուտինի վրա ազդելու համար...
Ամենաշատ