News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է օրինագիծ նույնասեռականների ամուսնությունների պաշտպանության մասին։ Ներկայացուցիչների պալատը վերջնականապես հավանություն է տվել այն օրենքին, որն ապահովում է նույնասեռականների ամուսնությունների դաշնային ճանաչումը. մինչ այդ մտավախություն կար, որ գերագույն դատարանը կարող է չաջակցել այդ հարաբերությունների իրավաբանական ճանաչմանը։

Այժմ այն ուղարկվելու է դեմոկրատ նախագահ Ջո Բայդենին՝ որպես օրենք ստորագրման համար։ Ամուսնության հանդեպ հարգանքի մասին օրենքը, ինչպես անվանում են այն, անցած ամիս ստացել էր Սենատի հավանությունը։

Օրենքն աջակցվել է ԼԳԲՏ պաշտպանների, ինչպես նաեւ մի շարք կրոնական կազմակերպությունների եւ կազմավորումների կողմից, ներառյալ Սուրբ վերջին օրերի Հիսուս Քրիստոսի եկեղեցին, չնայած ամերիկյան կրոնական շատ պահպանողականներ նախկինի պես դեմ են նույնասեռական ամուսնություններին։

Փաստաթուղթը կչեղարկի ԱՄՆ 1996թ. «Ամուսնության պաշտպանության մասին» օրենքը, որը մերժում էր նույնասեռական զույգերին դաշնային արտոնություններ տրամադրել։ Նոր օրենքն արգելում է նահանգներին չընդունել ամուսնությունների օրինականությունը նահանգի սահմաններից դուրս՝ սեռի, ռասայի կամ էթնիկ պատկանելության հատկանիշներով։ 1967թ. գերագույն դատարանը ոչ սահմանադրական էր հայտարարել  միջցեղային ամուսնությունները։

Բայց օրենսդրությունը չի արգելում նահանգներին արգելափակել նույնասեռական կամ միջցեղային ամուսնությունները, եթե գերագույն դատարանը թույլ տա նրանց անել դա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ