News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, հավանաբար, կմիանա Աբրահամյան համաձայնագրերին եւ հաջորդ տարվա ընթացքում կկարգավորի հարաբերություններն Իսրայելի հետ, ասել է ՄԱԿ-ում նախկին դեսպան Դենի Դանոնը։

«Ես ակնկալում եմ, որ այս տարի մենք կտեսնենք Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ համաձայնագիրը», — Հռոմում կայացած «Աբրահամյան համաձայնագրերի» առաջին գագաթաժողովին ասել է նա, հաղորդում է Jpost-ը։

Նշանակված վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնագրերի հեղինակներից եւ ստորագրողներից մեկն է։ Ըստ համաձայնագրերի՝ Իսրայելը 2020 թվականին կարգավորել է հարաբերությունները չորս արաբական երկրների հետ։ Այդ ժամանակվանից ոչ մի նոր երկիր համաձայնագրերը չի ստորագրել։

Դանոնի խոսքով՝ երբ Նեթանյահուն նորից երդվի, «նրա նոր կառավարության գլխավոր առաջնահերթությունը կլինի Աբրահամյան համաձայնագրերի ստորագրողների թվի ավելացումը»:

«Նեթանյահուի առաջին պետական ​​այցը կլինի Աբու Դաբի, եւ մենք հուսով ենք, որ հաջորդը Էր Ռիադը կլինի»,- ասել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության անդամ Դանոնը:

«Մենք երկար տարիներ պահպանել ենք շփումը սաուդցիների հետ։ Ես անձամբ աշխատել եմ նրանց հետ ՄԱԿ-ում՝ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի շուրջ։ Դա միայն ժամանակի հարց է, երբ ստվերից դուրս կգան խիզախ առաջնորդները եւ Աբրահամի բոլոր զավակների միջեւ  լիակատար խաղաղություն կհաստատվի», - ասել է Դանոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ