News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից մի աղջիկ միաեղջյուր ունենալու արտոնագիր է ստացել: Լոս Անջելեսի Կենդանիների վերահսկման մարմինը սահմանել է մի շարք կանոններ. կենդանին պետք է բավականաչափ արեւ, լույս եւ ծիածան տեսնի, ինչպես նաեւ ամիս մեկ անգամ պետք է փայլեցվի եղջյուրը, հայտնում է AP լրատվականը:

Կենդանիների խնամքի եւ հսկողության վարչության տնօրեն Մարսիա Մայեդան աղջկան է ուղարկել մետաղական պիտակ, որի վրա գրված է «Միաեղջյուր պահելու մշտական արտոնագիր» եւ սպիտակ փափուկ միաեղջյուր տիկնիկ՝ վարդագույն ականջներով, մանուշակագույն սմբակներով եւ արծաթագույն եղջյուրով:

Վարչության պատասխանը հաջորդել է աղջկա նամակին, որում նշված է. «Լոս Անջելեսի շրջանի հարգելի վարչություն, ես կցանկանայի ձեր արտոնությունը՝ իմ տան բակում միաեղջյուր ունենալու համար, եթե կարողանամ գտնել»:

Մայեդան գովաբանել է աղջկան՝ «կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի, նախապես թույլտվություն ստանալու դիմումի» եւ «կենդանիների համար տուն ստեղծելու պահանջները» դիտարկելու համար։

Լրատվականը հրապարակել է նամակի, արտոնագրի, փափուկ խաղալիքի լուսանկարները սոցիալական ցանցերի իրենց էջերում՝ գաղտնի պահելով աղջկա ինքնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ