News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 40-րդ և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավար խորհրդի 75-րդ նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստերի ընթացքում ստորագրվել են Միավորված կոլեգիայի 19-ը և Ղեկավարների խորհրդի 11 որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին։ Մասնավորապես, Միավորված կոլեգիայի շրջանակում քննարկվել և ստորագրվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիային կից ոչ ինտրուզիվ զննման սարքավորումների հարցերով աշխատանքային խմբի ստեղծմանը, մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողնման ժամանակ տրանսպորտային և առևտրային փաստաթղթերի վրա մաքսային մարմինների կողմից նշագրմանը, ԵԱՏՄ տարածք ներմուծված ապրանքների մաքսային արժեքի հսկողությանն առնչվող որոշումներ, ինչպես նաև մի շարք այլ հարցեր։

Ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ստորագրված որոշումները վերաբերում են ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ապրանքների դասակարգմանը, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման կանխարգելմանը և այլ հարցերի։

Ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում ՀՀ ՊԵԿ պատվիրակության անդամները պարգևատրվել են «Մաքսային համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի համար» հուշամեդալներով:

Որոշում է կայացվել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ 41-րդ նիստն անցկացնել 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ