News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքական վարչակարգն ընդդիմության ղեկավարներից մեկի՝ Էքրեմ Իմամօղլուի հանդեպ դատավճիռ կայացնելով՝ ի ցույց է դնում Անկարայի շարունակվող անկումը, շարժումը դեպի ավտոկրատիա։ Այս մասին ասել է ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը։

«Ազատ ընտրությունները դեմոկրատիայի կենսական ուժի աղբյուրն են։ Էրդողանը չի կարող շարքից հանել իր քաղաքական ընդդիմախոսներին եւ, միեւնույն ժամանակ, ձեւացնել, թե, իբր, կիսում է մեր արժեքները»,- ասել է կոմիտեի ղեկավարը Թվիթերում։

Դեկտեմբերի 13-ին Ստամբուլի քաղաքապետին՝ Թուրքիայի նախագահի հավանական թեկնածու Էքրեմ Իմամօղլուին դատապարտել են 2 տարի, 7 ամիս եւ 15 օր ազատազրկման։ Դատարանի որոշման համաձայն՝ նրան արգելվել է նաեւ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ