News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունը Հայաստանում է։ Այս մասին  դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այն դիտորդները, որոնք եկել էին հոկտեմբերին, նրանք գնացել են։ Այսօր նոր տեխնիկական առաքելություն կա, որը պետք է գնահատի իրավիճակը»,–  հայտնել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԵՄ նախորդ դիտորդների առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։ Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ