News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Մենք պետք է ամեն կերպ խնդիրը ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաեւ հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարեւոր է: Այս մասին Արցախի Հանրապետության Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ադրբեջանի շահերը սպասարկում են բազմաթիվ խոշոր կազմակերպություններ, որոնք փորձում են ամեն կերպ խնդիրը ներկայացնել իբր բնապահպանական տեսանկյունից։ Այդ տեղեկատվական պայքարում  մենք շնորհակալ ենք Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ աշխարհի շատ այլ երկրներում ապրող  բոլոր այն մարդկանց, որոնք հետաքրքրված են խնդրով, տարբեր միջոցներով բարձրացնում են թեման եւ փորձում են ուշադրություն  հրավիրել իրական պատճառների վրա։ Խնդրի կրողը մենք ենք, եւ մեզ թվում է, որ միջազգային արձագանքը քիչ է, բայց իրականում դա այդպես չէ: Մենք պետք է ամեն կերպ ներկայացնենք աշխարհին, որպեսզի ոչ միայն օգնեն մեզ, այլ նաեւ հասկանան, որ սա միայն մեր խնդիրը չէ, սա աշխարհի համար նույնպես կարեւոր է»,- ընդգծել է նա։

Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը որեւէ մեկի պահանջով չէ, միակ նպատակն ապացուցել է, որ որեւէ բնապահպանական նպատակ Ադրբեջանը չի հետապնդում:

«Ադրբեջանն աշխարհին սա փորձում է ներկայացնել որպես  էկոլոգիական լուրջ խնդիր։ Մենք եւ ընկերության ղեկավարությունը պատրաստակամություն ենք հայտնել, որ եթե կա անհրաժեշտություն, կարող ենք դադարեցնել հանքի շահագործումը, հրավիրել միջազգային  բարձրակարգ մասնագետների՝ մոնիթորինգ կատարելու։ Մենք վստահորեն մի բան ենք ասում՝ եթե մոնիթորինգն անհրաժեշտություն է, դա կանենք մենք՝ որպես կառավարություն, որպես պետություն՝ ընկերության ղեկավարության հետ միասին։ Երկրորդը՝ դա կանենք բարձրակարգ մասնագետներով, երրորդը՝ եթե մոնիթորինգ է արվում, թող այս տարածաշրջանի բոլոր հանքերում դա կատարվի ։ Եկեք դիտարկենք նաեւ մյուս հանքերը, որոնք գտնվում են հարեւան պետությունում, որովհետեւ մենք էլ անհանգստություն ունենք նրանց շահագործման վերաբերյալ:  Մենք վստահ ենք, որ մեր հանքի շահագործման չափանիշները շատ բարձր են»,- ասել է Վարդանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ