News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկօրյա այցով, սեպտեմբերի 17-ին, Հայաստան կժամանի Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհրդի պատվիրակությունը, որի ընթացքում ՀՀ Հանրային խորհրդի հետ համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

Հանրային խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, Գարեգին Բ-ի հետ, կայցելի Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գանձերի եւ Հայաստանի պատմության թանգարաններ, Գառնիի տաճար եւ Գեղարդի վանք: 

Այցելության 2-րդ օրվա ընթացքում պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, այնուհետեւ «Սինոփսիս-Արմենիա» ընկերություն:Չինական պատվիրակության այցը կազմակերպող Հանրային խորհրդի անդամների խմբում են Վլադիմիր Մովսիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Անելկա Գրիգորյանը, Ռոբերտ Աթոյանը, Հովիկ Մուսայելյանը, Գագիկ Մանասյանը եւ Խոսրով Հարությունյանը:Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհրդի պատվիրակության այցի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հռոմում հուլիսի վերջին կայացած Տնտեսական եւ սոցիալական խորհուրդների եւ նման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի (ՏԵՍԽԻՄ- AICESIS) գլխավոր համաժողովի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպման ժամանակ:Ի դեպ, նշենք, որ Չինաստանի Սոցիալ-տնտեսական խորհուրդն ունի 5 մլն անդամ, որի ղեկավարը Չինաստանի քաղբյուրոյի անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ