Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող հանցագործներից մեկին, հայտնում է El Pais-ը։
Թերթի տվյալներով՝ 37-ամյա ձերբակալվածը հանցավոր կազմակերպության անդամ է և մասնագիտացած է համակարգչային տեխնիկայի մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել խոշտանգումների, առևանգման, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։
Հանցավոր խմբավորումը, որի կազմում եղել է ձերբակալվածը, զբաղվել է նաեւ մեծ քանակությամբ թմրամիջոցների գողությամբ։