News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի շրջափակումից առաջ օրական մոտ 800 հաց թխող Ալվարդ Գաբրիելյանի հացի արտադրամասը վերջին օրերին հազիվ կարողանում է թխել մոտ 350 հաց։ Ասկերան քաղաքում գործող արտադրամասի համար լուրջ բարդություններն են առաջացնում գազի եւ հոսանքի հաճախակի անջատումները։

NEWS.am-ի հետ զրույցում տիկին Ալվարդը պատմեց, որ հոսանքի հովհարային անջատումների սկսվելուց հետո ստիպված է լինում հիմնականում աշխատել գիշերները՝ երբ հոսանքազրկումները չկան կամ քիչ են։

«Այսօր ժամը 10-ից լույսերն անջատել են մինչեւ ժամը 12-ը, երեկոյան էլ ժամը 6-ից մինչեւ 8-ն են անջատելու։ Այդ ընթացքում հաց պատրաստելը շատ բարդ է։ Հոսանքով աշխատող սարքը խմորը հունցում է, ուռելու համար անհրաժեշտ է լինում մեկ ժամը, հետո խմորը պետք է լինում գնդել ու կրկին մեկ ժամ սպասել, հետո նոր պատրաստել։ Այդ կարճ ժամանակում հարյուրավոր հացեր թխելը շատ դժվար է լինում։ Հիմա էլ գազն են անջատել, մենք էլ սարքերի ջուրը գազով ենք տաքացնում, փոխում ենք հոսանքի ռեժիմի, այդ ժամանակ էլ հոսանքն են անջատում։ Դժվարություններն ավելանում են, երբեմն մտածում եմ արտադրամասը փակելու մասին, արդեն հոգնել եմ, բայց հետո էլ մտածում եմ՝ բա բնակիչներն ի՞նչ անեն, ախր, միշտ ամենադժվար ժամանակներից դուրս ենք եկել»,- ասաց Ալվարդ Գաբրիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ