News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում աղջիկը 39 մլն ֆունտ սթեռլինգ փոխհատուցում է ստացել բժշկական սխալի համար, որի արդյունքում անդամահատել են նրա բոլոր չորս վերջույթները, գրում է Mirror-ը։

Պարբերականի տվյալներով՝ երեխային Սուրեյ կոմսության հիվանդանոց են տեղափոխել մենինգիտի եւ սեպսիսի նշաններով։ Բժիշկները նրան պարացետամոլ են տվել եւ ուղարկել տուն։ Բայց արդեն մի քանի ժամ անց երեխան կրկին հոսպիտալացվել է շտապ օգնության բաժանմունք  «մենինգոկոկային սեպսիս» ախտորոշմամբ։

Աղջկա մոտ պոլիօրգանային անբավարարություն է առաջացել։ Արդյունքում անդամահատել են նրա ոտքերը ծնկից վեր եւ ձեռքերը՝ արմունկից վեր։

Երեխայի ընտանիքը դատի է տվել հիվանդանոցին՝ պնդելով, որ ժամանակին սկսված հակաբիոտիկային թերապիան կօգներ խուսափել անդամահատումից: Բուժհաստատությունն ընդունել է սխալը, եւ Լոնդոնի դատարանը կանգնել է ընտանիքի կողքին։ Երեխային կվճարվի 39 մլն ֆունտ սթեռլինգ․ գումարի մի մասը կտրամադրվի միանվագ վճարման տեսքով, մնացած մասը նրան կվճարվի տարին մեկ անգամ ցմահ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ