News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաքի մասին հրամանը շարունակում է գործել, քանի որ այն նախատեսում է ոչ միայն անհրաժեշտ թվով քաղաքացիների զորակոչ, որն ավարտվել է։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու զորահավաքի մասին հրամանը չի չեղարկվել, եթե այն ավարտվել է, հաղորդում  է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է մասնակի զորահավաքի զորակոչին, ապա այս գործընթացն ավարտվել է։ Բայց հրամանը նախատեսում է նաեւ այլ գործառույթներ, որոնք անհրաժեշտ են պաշտպանության նախարարությանը»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով՝  «մասնակի զորահավաքի շրջանակում զորակոչը իրականացվել է մինչեւ սահմանված թվի հասնելը՝ զինված ուժերի կողմից անհրաժեշտ խնդիրների կատարման համար, այն իրականացվել է, ինչի կապակցությամբ  մասնակի զորահավաքի շրջանակում քաղաքացիների զորակոչըդադարեցվել է, ավարտվել է»։ Սակայն, շարունակել է Պեսկովը, «բացի զինվորական ծառայության զորակոչից մասնակի զորահավաքը նաեւ այլ միջոցառումներ է ներառում, որոնք անհրաժեշտ են զինված ուժերի առջեւ դրված խնդիրների իրականացման համար․ դա կապված է զինծառայողների պարտականությունների կատարման հետ» եւ այլն։

«Այդ ուղղությամբ այն շարունակում է գործել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը մանրամասն չի խոսել համապատասխան դրույթների մասին։

«Դա նաեւ կապված է այն փակ կետի հետ (զորահավաքի մասին Պուտինի հրամանագրում կա տասը կետ, որից յոթերորդը թաքնված է «պաշտոնական օգտագործման համար» վերնագրի տակ) եւ այլն»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում
Սալիվան. ԱՄՆ-ն Ուկրաինային մատակարարել է ATACMS հեռահար հրթիռներ
Աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասում է, որ Ուկրաինան առաջին անգամ դրանք օգտագործել է...
Ամենաշատ