News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության գրասենյակի տնտեսական հարցերի պատասխանատու Թերեզա Ալբանոյի և նույն ստորաբաժանման խորհրդատու Ստեֆանո Վոլպիցելիի հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային քաղաքականությանը, կանանց տնտեսական զորեղացմանն ու նրանց կայուն զբաղվածության ապահովմանը, ինչպես նաև հավասար հնարավորությունների ոլորտում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Անդրադառնալով ոլորտային առաջնահերթություններին՝ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ ԱՍՀՆ-ը՝ որպես գենդերային քաղաքականությունը մշակող հիմնական գերատեսչություն, կարևորում է կնոջ դերի բարձրացմանն ուղղված շարունակական միջոցառումների և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված ծրագրերի դերը։

Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է «Պլատֆորմ #5» և «Կանանց աքսելերատոր» ծրագրերի կարևորությունը, որոնք նպատակ ունեն ակտիվացնել կանանց տնտեսական հմտություններն ու կարողությունները և ապահովել կայուն զբաղվածություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ