News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Յաշար Ալիեւի նամակը, որը հասցեագրված է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, տարածվել է որպես Գլխավոր ասամբլեայի եւ անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Ազերթաջը՝ հրապարակելով նամակի բովանդակությունը։

Նամակում թվարկված են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ադրբեջանական «ապացույցները», որոնք հիմնված են շինծու նյութերի վրա։ Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի պաշտոնյան առաջին պատերազմում որպես անհետ կորած նշել է 3890 թիվը՝ այդպիսով հերքելով գրեթե 5 հազար անհետ կորածների թիվը, որին պարբերաբար հղում են կատարում Ադրբեջանում։ Ադրբեջանցի պաշտոնյան «ՄԱԿ-ի ուշադրությանն է ներկայացրել հայերի վայրագությունների փաստերը»՝ որպես «ապացույց» նշելով իբր հայտնաբերված գերեզմանները։ Հիշեցնենք, որ գերեզմանները  խորհրդավոր կերպով «գտնվել են» նույն ժամին եւ պահին, երբ այնտեղ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքները գրաված ադրբեջանցի զինվորները։ Ավելորդ է ասել, որ ոչ մի փորձաքննություն չի իրականացվել, ամենայն հավանականությամբ, պարզապես այն պատճառով, որ փորձաքննության ենթարկելու բան չկար, եւ բոլոր «ապացույցները» ոչ այլ ինչ են, քան անհիմն պնդումներ։

«Միայն 2022 թվականին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ»,-ասել է Ալիեւը։ Մինչդեռ, ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր Բաքվին 108 մարդու աճյուն հանձնելու մասին, եւ նման «անճշտություններն» աններելի են ադրբեջանցի պաշտոնյայի համար:

Եվ, ինչպես սպասվում էր, Ալիեւը ոչ մի խոսք չի ասել խոշտանգված հայերի, ադրբեջանական գերության մեջ մնացած հայերի, Ադրբեջանում պահվող տասնյակ հայերի մասին, որոնց ներկայությունը Բաքուն հրաժարվում է ճանաչել։ Նույն կերպ ադրբեջանցի պաշտոնյան «մոռացել է» պատմել ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինվորների գնդակահարության բազմաթիվ փաստերի մասին, ինչպես, օրինակ 2022 թվականի սեպտեմբերին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Խոսեք ձեր նախագահի հետ». Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների…
57 անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցությունը երկարացվել է 2 ամսով. Այն կազմում է ամսական 300 հազար դրամ
Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության...
Գարնանային աշխատանքները սկսել են, բայց ադրբեջանցիները չեն թողնում, որ բնակիչներն այգիներում աշխատեն. Ճարտարի քաղաքապետ
Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա...
Բռնի տեղահանված բնակիչները երբևիցե չեն դիմի բռնապետ Ալիևին. 6 ՀԿ-ների հայտարարությունը
Մարտի 20-ին լրատվամիջոցները տարածել են հայտարարություն, որում Արցախի տեղահանված բնակիչների անունից դիմում են Ադրբեջանի նախագահ Ալիևին...
Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
Հասարակությունը պետք է կորցներ հանգիստ առօրյայի իր ունակությունը...
Լավրովը Միրզոյանի ներկայությամբ օգտագործեց «30 տարի օկուպացրած» եզրույթը, դրան պատասխան չհնչեց. Մամիջանյան
Ալեն Սիմոնյանի ու Արարատ Միրզոյանի ասածները տրամագծորեն հակասության մեջ են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ