Ադրբեջանական բանակում կրկին զինծառայող է ինքնասպան եղել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2023 թվականի հունվարի 24-ին պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Սալահով Աքրամ Ասիմ օղլուն ինքնասպան է եղել հրազենից գնդակահարվելու միջոցով։ Զինծառայողի ինքնասպանության դրդապատճառների մասին չի հաղորդվում։