Հունվարի 19-ին Չարենցավանի ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս համայնքի 8-րդ փողոցի իր տանը 56-ամյա մի տղամարդ պահում է խոշոր չափերի թմրանյութ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց խուզարկել նշված տունը: Հունվարի 21-ին կատարված խուզարկության ժամանակ 56-ամյա տղամարդը տանը կից ավտոտնակից իրավապահներին ներկայացրեց պոլիէթիլենային 2 փաթեթ՝ մոտ 180 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներով: Ավտոտնակից հայտնաբերվեց թղթե 4 փաթեթ՝ 40 գրամ նույն զանգվածով: