News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Արցախի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանի  (Ագո) կարծիքով` հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժիներասակրավորային վաշտ զորանոցում տեղի ունեցած ողբերգությունը դրանից առաջ տեղի ունեցած ձախողումների հետեւանք է:

«Մի զորամաս, որը շատ հետ չգնանք, միայն սեպտեմբեր գնանք, որտեղ արդեն այդքան ձախողումներ եղել է, ուրեմն էլի պետք է լիներ: Այդ զորամասը պիտի առողջանար, որը չի եղել, այդքան բան, մնացածը տեխնիկական հարցեր է, դա այսպես ասած հիվանդ զորամաս էր, որը չեն բուժել»,-ասաց նա NEWS.am-ի հետ զրույցում:

Արկադի Կարապետյանը նշեց, որ ինքը շատ մանրամասների տեղյակ չէ, սակայն իր կարծիքով բանակի վիճակի վերաբերյալ պատասխանատվություն կրում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Իհարկե, պաշտպանության նախարարը պատասխանատվություն է կրում բանակի վիճակի վերաբերյալ: Եթե ամեն ինչ լավ լիներ, մի հատ այսպիսի դեպք լիներ, ապա հա, դեպք միշտ էլ լինում է, բայց դեպքերի շարան է, ու այդ շարանը չի վերջանում, ու սա հերթականն է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ կարող է ասել իշխանությունների կողմից այդքան թմբկահարվող բանակում իրականացվող բարեփոխումների մասին, նա ասաց, որ բանակում իրականացվող բարեփոխումներից ինքը տեղյակ չէ:

«Շատ ռազմահայրենասիրական շրջանակներ, որոնք ռազմահայրենասիրական հարցերով են զբաղված, տեղեկություն չունեն, թե բանակում ինչ բարեփոխումներ է կատարվում: Թեկուզ ասենք, մոդուլային եթե պետք է բերեին, նախ շուտ պետք է բերեին, երկրորդ` մեզ մոդուլային պետք չէ, մեզ շարժական է պետք: Այսինքն օրինակ ակերի վրա վագոնչիկներ կան, դրանց նման, ապագա կռիվը դա է, այսօր այստեղ են, վաղը` մի այլ տեղ: Իսկ մոդուլայինը դնելու են, մնա մի տեղ: Զորամասը ստացիոնար էր, խփեցին, այդքան զինվոր զոհվեց, կարելի է ասել քնած: Եթե բարեփոխումը մոդուլն է, դա բարեփոխում չէ, իսկ բարեփոխումը մարտունակ բանակի շինարարություն  է, իսկ մեր ժողովրդի մեջ արմատավորել են, որ զենք կրողը կռվող է, բայց զենքը պետք է կարողանան օգտագործել: Դիրք պահելը դա կռիվ չէ, մարտ չէ, տակտիկա չէ, դա ոչ մի բան է, էդ փոսի մեջ այնքան կնստեն, հրատանիով այնքան գլխներին կտան, որ կմնան այդ փոսում, իսկ պատերազմն ու մարտը լրիվ ուրիշ բան է: Պատերազմ, մարտ վարելը լրիվ ուրիշ բան է, ոչ թե փոսում նստելը ու էդ փոսը պահելը, թուրքերը 2020 թվականին դա ցույց տվեցին: Տարբերությունը շատ մեծ է, կարող է դուխները տեղն է, բայց կռվել չգիտեն: Հիմա եթե գիտեն, դա ոնց անեն, փառք իրենց, բայց ես չեմ կարծում»,- ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կա՛մ վարչապետն է ստում, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված․ Նորայր Նորիկյան
Այս հարցի վերաբերյալ հանրությանը պետք է տրվի սպառիչ տեղեկություն, ինչով է…
Թող բերեն Եղոյին տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող
Մենք ուզում ենք իմանալ՝ ո՞ւմ հրամանով են դիերը տեղափոխել, վարչապետի հրամանով...
Հրդեհից հետո Նիկոլ Փաշինյանը գնացել էր Իջևան խնջույքի. Ամեն ինչ գնում է ծածկադմփոցի. զոհված զինծառայողի ծնող
Այսօր Եղիշեն (կապիտան Եղիշե Հակոբյան, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը-խմբ ) ուզում է փրկվի, մենք չգիտենք, թե  մինչեւ հրդեհը...
Էդ ի՞նչ կարգի թույն է եղել, որ 2-3 կծկումից հետո միանգամից պարալիզացվել են թոքերը. կացարանում հրդեհից զոհվածի ծնող
Այդ ոնց եղավ, որ բոլոր պատկան մարմիններն անփույթ վերաբերվեցին, ոչ ոք չունի փաստի նկարները. Այն, ինչ հիմա մեզ հետ խոսում են, փաստացի չէ…
Կացարանի հրդեհի դեպքով փորձաքննությունները ավելի շատ հարցեր են առաջացրել. Նորիկյանն ի՞նչ հարցեր է ուղղել ՆԳ նախարարին
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները…
Կացարանում զոհված զինծառայողների ծնողները վաղը կհանդիպեն ՀՀ զինդատախազի հետ. Պապիկյանը չի արձագանքել հանդիպման պահանջին
Նորիկյանը հայտարարեց, թե  զինծառայողների դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները գործի փաստական հանգամանքների հետ գտնվում են խիստ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ