News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդեն 24 բրիտանացի պետծառայողներ բողոք են ներկայացրել Միացյալ Թագավորության փոխվարչապետ եւ արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբի դեմ՝ նրա ագրեսիվ պահվածքի պատճառով, գրել է Guardian թերթը՝ հղում կատարելով կառավարությունում ունեցած աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ հայտ ներկայացնողների  ընդհանուր թիվը կարող է 30-ից ավելի լինել։

«Դոմինիկ Ռաաբի դեմ հետաքննությունն անհամեմատ ավելի մասշտաբային է, քան սկզբում ենթադրվում էր. առնվազն 24 պետծառայող պաշտոնական բողոքներ է ներկայացրել նրա դեմ»,- ասված է հաղորդագրությունում։

Աղբյուրների կարծիքով՝ հետաքննության մասշտաբները եւ մի շարք մեղադրանքների լրջությունը վկայում են այն մասին, որ փոխվարչապետի համար դժվար կլինի պահպանել պաշտոնը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ բողոք ներկայացնողներից ոմանք իրենց հայտարարություններում նշել են, որ Ռաաբի ենթադրվող պահվածքի պատճառով իրենց ֆիզիկապես վատ են զգացել ժողովներից առաջ, լաց են եղել։ Ընդ որում՝ դրանցից մեկում նշվել է, որ փոխվարչապետի հետ շփումն, իբր, ստորադասի գլխում ինքնասպանության դիմելու մտքեր է առաջացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ