News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 26-ին, ժամը 18։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռոստովյան փողոցի տներից մեկը մասամբ փլուզվել է, առկա է կրկին փլուզման վտանգ․ անհրաժեշտ է օգնություն։ Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված երկհարկանի տուֆե (երկշերտ) տան (մոտ 40 քմ) արտաքին պատը (1-2-րդ հարկ)՝ մոտ 18 քմ։ Պատերին առկա են մոտ 2 մ երկարությամբ եւ 3 մմ լայնությամբ ճաքեր, առկա է փլուզման վտանգ․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տպել
Ամենաշատ