News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա եկող ամիս։ Չնայած կառավարությունում մի քանի օր է՝ շրջանառվում է իշխանության թեկնածուի անունը՝ ի դեմս սոցապփոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի, սակայն երեկ տեղեկացանք, որ փորձում են ֆորմալ պահպանել ձեւը՝ իբրեւ թե ԱԺ ՔՊ խմբակցությունն է առաջադրելու թեկնածուին։ Եվ երեկ Հայկ Կոնջորյանը պատգամավորներին ասել է, որ խմբակցության նիստ է լինելու, որ որոշեն իրենց թեկնածուին, եւ յուրաքանչյուրին առաջարկել է թեկնածություն ներկայացնել։

ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց ԱԺ խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ ՄԻՊ-ին առաջադրում են ԱԺ ուժերը, սակայն այս խորհրդարանում սեփական թեկնածուին օմբուդսմենի պաշտոնում ընտրելու հնարավորություն ունի միայն իշխանական «Քաղպայմանագիրը», որի ձայները բավարարում են միանձնյա ընտրության համար․ այս դեպքում անհրաժեշտ է առնվազն 65 ձայն, իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն։

Թեկնածուին նախ պետք է հավանություն տան պատկան հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: ԱԺ հերթական նիստը փետրվարի 7-ին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ...
«Հրապարակ». Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է
Ֆեյսբուքյան ակտիվիստների արշավին միացել էին նաեւ որոշ պատգամավորներ...
«Հրապարակ». Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա
Ոստիկանությունը պարեկային ծառայության եւս 20 մեքենա է համալրում «մոբայլ»...
«Հրապարակ». Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի
Մարզի մեր աղբյուրները պատմում են, որ առաջին օրվանից Փարվանյանի եւ Մովսիսյանի փոխհարաբերությունները...
«Ժողովուրդ». Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության
Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները...
«Ժողովուրդ». Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ- ն
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ