News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան կարող է համաձայնել կործանիչներ մատակարարելու Կիեւի պահանջին, ասել է Ֆրանսիայի պաշտպանության կոմիտեի նախագահ Թոմաս Գասիլուդը, տեղեկացրել է Telegraph-ը։

Նա նշել է, որ Փարիզն այս հարցի վերաբերյալ պայմաններ ունի, բայց չի բացառում, որ Ֆրանսիան ինքնաթիռներ կուղարկի Կիեւ՝ որպես Ուկրաինային արեւմտյան աջակցության ուժեղացման եւս մեկ դրսեւորում։

«Ինչ վերաբերում է Ուկրաինա մատակարարումներին, մենք պետք է ուսումնասիրենք հարցումները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում եւ բոլոր դռները բաց թողնենք»,- ասել է նա Լոնդոնում բրիտանացի գործընկերոջ՝ Թոբիաս Էլվուդի եւ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ բանակցություններից հետո։

«Ուստի, առաջիկա շաբաթներին մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա հետագայում, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում»,- ավելացրել է նա։ «Դանիացիները եւ Արեւելյան Եվրոպայի երկրները մտածում են դրա մասին»։

Պայմանն այն է, որ ինքնաթիռների ցանկացած նվիրաբերում չվնասի Ֆրանսիայի կամ Եվրոպայի անվտանգությունը եւ օգտակար լինի Ուկրաինային։

Ֆրանսիայի կառավարությունը կարող է առաջարկել հին սերնդի որոշ ինքնաթիռներ, ամենայն հավանականությամբ՝ Dassault Mirages, բայց Փարիզը գիտակցում է ինչպես ինքնաթիռների համար անհրաժեշտ ուկրաինացի օդաչուների, այնպես էլ օժանդակ անձնակազմի 10 մարդու ուսուցանելու հետ կապված դժվարությունները։

Վերջին պայմանն այն է, որպեսզի նախագահ Էմանուել Մակրոնը չդիտարկի կործանիչների մատակարարումը որպես այն բանի վտանգ, որ պատերազմն Ուկրաինայում կարող է վերածվել պատերազմի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ