News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Վաշինգտոնը շատ ակտիվ աշխատում է եւ բաց դաշտում, եւ կուլիսային դիվանագիտության մեջ, որպեսզի նախեւառաջ Լաչինի միջանցքը բացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Իհարկե, որոշակի ճնշում Ալիեւի վրա կա, որովհետեւ մեծ հաշվով, այն, ինչ անում է Ալիեւը, իրավունքների, մարդու իրավունքների տեսանկյունից խայտառակ մի բան է, եւ սա ընկալվում է աշխարհում: Մեծ հաշվով, Ալիեւը, կարծում եմ՝  մի քանի հաշվարկ էր արել Լաչինի միջանցքը փակելու համար: Առաջին հաշվարկն այն էր, որ միջազգային հանրությունը զբաղված է այլ բաներով եւ չի կարող ուշադրություն դարձնել միջանցքի վրա: Երկրորդը, նա կարծում էր, որ միջազգային մամումը եւս ուշադրության չէր արժանացնի այս թեման: Երրորդ, նա կարծում եմ, որ պաշտոնական Երեւանն առանձնապես ակտիվություն չի ցուցաբերի: Իրականում դա այդպես էլ կա, Երեւանը շատ ակտիվ չէ: Բայց միաժամանակ նրանք հաշվարկել էին, որ Երեւանի պասիվության հաշվին նաեւ հայ համայնքը ակտիվ չի աշխատելու, բայց բոլոր այդ հաշվարկները սխալ գնացին: Նախ, համայնքը շատ ակտիվ սկսեց աշխատել, միջազգային մամուլը շատ ակտիվ սկսեց աշխատել, տարատեսակ հոդվածներ եղան հեղինակավոր լրատվամիջոցներում: Այս ամենը հարվածում է Ադրբեջանի հեղինակությանը: Հիմա Ադրբեջանը հայտնվել է մի իրավիճակում, որ բացել չի բարող Լաչինի միջանցքը, քանի որ դեմքը փրկելու խնդիր ունի, եւ փակ պահել էլ չի կարող, որովհետեւ միջազգային ճնշումը մեծանում է: Նրան սկսել են համեմատել Լենինգրադի բլոկադան իրականացնող Հիտլերի հետ»:

Դիտարկմանը, որ գուցե Ալիեւը հաշվարկել է, որ Արցախում կստեղծի այնպիսի անելանելի իրավիճակ, որ երբ բացի միջանցքը, հայերը զանգվածաբար կլքեն, Սուրեն Սարգսյանն ասաց. «Դա էլ հաշվարկ է, բայց փորձը ցույց տվեց, որ արցախցիները չեն հանձնվել: Ալիեւի յդ հաշվարկն էլ էր սխալ: Այո, ըստ Ալիեւի Արցախին պետք էր հարվածել հենց ձմռանը, որ միանգամից ճգնաժամ լինի, չլինի ջեռուցում, չլինի տաք ջուր, չլինի հոսանք, գազ, սնունդ եւ այլն: Բայց արցախցիները չհանձնվեցին եւ ավելի մոտ գարնանը Ալիեւի այդ պլաններն էլ են փոշիանալու: Արցախցիները ապացուցեին, որ պատրաստ են անգամ այդ սուղ պայմաններում պայքարել, նույնիսկ եթե Երեւանն իրենց միայնակ է թողել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կարևոր հանդիպում ունեցանք դեսպան Քվինի հետ․ Թագուհի Թովմասյան
Խոսեցինք Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության…
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Գյուղից ունենք նաև ուսանողուհի, ով այս պահին Ստեփանակերտում է և զրկված է…
Մհեր Գրիգորյանը դեսպանին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների…
Արցախի քաղաքաշինության նախարարի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջափակման օրակարգից…
Թեհրանը հիանալի վիճակում է. ինչպե՞ս կպահեն իրենց Իսրայելն ու Իրանը հայ-ադրբեջանական էսկալացիայի դեպքում
Բազմաթիվ վարկածներ կան, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կհանգեցնի էսկալացիայի․․․
ԱԽ քարտուղարը էստոնացի գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի եւ ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիան
Կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ անվտանգային ոլորտում համագործակցությունը, ինչպես նաեւ Հայաստանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ