News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հայտարարել է, որ Մոսկվան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մեջ տեսնում է «հատուկ տրամաչափի» առաջնորդի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետի խոսքով՝ Էրդողանն իր գործողություններով ցույց է տալիս, որ պատրաստ է՝ չնայած արտաքին ճնշումներին, առաջին հերթին քաղաքականություն վարել ի շահ իր ժողովրդի, այլ ոչ թե երրորդ երկրների ցուցումներով։ 

Սիրոմոլոտովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ բազմապլան համագործակցության դինամիկ զարգացումը հիմնված է փոխադարձ հարգալից երկխոսության վրա՝ հիմնվելով սեփական շահերի վրա եւ հաշվի առնելով գործընկերոջ ազգային առաջնահերթությունները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ