News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում շրջակա միջավայրի նախարարության կողմից բավական ծավալուն ստուգումներ են սպասվում՝ կապված Հայաստանի անտառներում տիրող վիճակի, ապօրինի ծառահատումների հետ:

Ի մասնավորի, մեր աղբյուրները փոխանցում են, որ դժգոհություններ ու ահազանգեր են ստացվել Վանաձորի անտառտնտեսության Եղեգնուտի անտառպետության, Թումանյանի, Սևքարի, Ստեփանավանի մասնաճյուղերի, Սիսիանի անտառտնտեսության և այլ տարածքների հետ կապված: Մեր տեղեկություններով, ուսումնասիրության առարկա են դառնալու նախահաշվով նախատեսվածի փոխարեն անհամեմատ պակաս ծառատունկ կատարելու, առանց անտառահատման տոմս բացելու ծառեր հատելու, ընդհանրապես բավականին վտանգավոր չափերի հասնող ապօրինի ծառահատումների, կասկածելի պարգևավճարների հետ կապված և մի շարք այլ հարցեր:

Ի դեպ, մասնավորաբար որպես Վանաձորի ու Ստեփանավանի անտառտնտեսությունների ղեկավարների հովանավորյալներ, տեղերում կոնկրետ անուններ են նշում գործող բարձրաստիճան պաշտոնյաներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ