News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Այս ամիս վարչական կիրառման մեջ է մտել Եվրոպական միության և Հայաստանի միջև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թ. նոյեմբերի 15-ին և նպատակ ունի վերացնել շուկայի սահմանափակումները և ստեղծել Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդհանուր ավիացիոն տարածք։ Այս մասին հաղորդում է ԵՄ Արևելյան գործընկերության կայքը:

Մասնավորապես, համաձայնագիրը նշանակում է, որ ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան. նույն սկզբունքը կգործի հայկական ավիաընկերությունների համար։ Նաև կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթները կերաշխավորեն հավասար պայմաններ:

Համաձայնագրով Հայաստանը հետագայում կհամապատասխանեցնի իր օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոններին և չափանիշներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, անվտանգությունը, շրջակա միջավայրը, տնտեսական կարգավորումը, մրցակցությունը, սպառողների պաշտպանությունը և սոցիալական ասպեկտները:

Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պարտավորություններին համահունչ՝ 2023 թ.-ին ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կարողությունների զարգացման համապարփակ աջակցություն կսկսի։

Ավելին, ԵՄ Ավիացիոն անվտանգության գործակալության հետ 2022 թ.-ի մարտին մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկամյա ծրագիր՝ տրամադրելու տեխնիկական աջակցություն, որպեսզի հետագայում էլ Հայաստանին աջակցություն տրամադրվի ավիացիոն անվտանգության վերահսկողության իր կարողությունների բարձրացման հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն 1 միլիարդ եվրո է հատկացրել Մոլդովային՝ կայունության ամրապնդման համար․ Եվրոպական խորհրդի նախագահ
Մենք պատրաստ ենք անել էլ ավելին, եւ մեր վերջին հանդիպման ժամանակ 27 երկրների ղեկավարները․․․
Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի լավագույն գործընկերն է շրջակա միջավայրի ոլորտում. Սիմիդյան
Ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական միության (EU) և Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության...
Եվրահանձնաժողովը կվերաֆինանսավորի ռազմամթերքի համար ԵՄ անդամ երկրների 1 միլիարդ եվրոյի ծախսերը
Նախ, մենք կարող ենք ԵՄ անդամ բոլոր երկրներին ասել, որ եկել է ժամանակը Ուկրաինային տրամադրելու․․․
ԵՄ-ն խոստացել է պատասխանել Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայմանը 
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են, որ, չխախտելով միջազգային պարտավորությունները, մարտավարական միջուկային զենք կտեղակայեն Բելառուսում․․․
ԵՄ-ն եւ Բրիտանիան ակտիվացրել են պաշտպանական համագործակցության ամրապնդման շուրջ բանակցությունները. FT 
Հյուսիսային Իռլանդիայի հարցով Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ ուրբաթ օրը կնքված գործարքը լուծել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի․․․
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կրկին մեկնում է Բաքու
Կլաարը Բաքվում կմասնակցի Ադրբեջանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ ․․․
Ամենաշատ