News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ այսօրվա հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել Արեւմտյան ափին անվտանգության իրավիճակի վատթարացման կապակցությամբ եւ ընդգծել է հանգստությունը վերականգնելու եւ լարվածությունը թուլացնելու համար բոլոր կողմերի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Պաշտպանության նախարար Գալանտի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո առաջին հանդիպման ժամանակ նրանք քննարկել են Իսրայելի անվտանգության հարցում ԱՄՆ-ի շարունակական հանձնառությունը եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջեւ երկկողմ հարաբերությունների ամրությունը: Նախարարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է միջուկային զենքի ստեղծումը Իրանին թույլ չտալու գործին եւ Իսրայելի հետ համագործակցության խորացմանը՝ Իրանի կողմից նետվող ավելի լայն մարտահրավերների պայմաններում:

Նախարարը կրկին դատապարտել է ահաբեկչական հարձակումները, որոնց վերջին օրերին ենթարկվել է Իսրայելը։ Նա նաեւ մտահոգություն է հայտնել Արեւմտյան ափին անվտանգության վատթարացման կապակցությամբ եւ ընդգծել է, որ բոլոր կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն հանգստությունը վերականգնելու եւ լարվածությունը թուլացնելու համար»,- ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հաղորդագրության մեջ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ