News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Իրավական ակտերի հրապարակման էլեկտրոնային հարթակում շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է արգելել E128 սննդային հավելման ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, օգտագործել սննդամթերքի արտադրության մեջ, ինչպես նաև այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը, դրանով կբացառվի մարդու առողջությանը սպառնացող վտանգը:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Սննդամթերքի ստանդարտների եվրոպական գործակալությունը (EFSA) մի շարք ուսումնասիրություններ է անցկացրել՝ պարզելու Е128 (կարմիր 2G) ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կարմիր 2G մոնո-ազո ներկանյութը մետաբոլիզացվել է անիլինի, որը համարվում է գենոտոքսիկ միացություն, և այն պոտենցիալ քաղցկեղածին է: Ուստի եվրոպական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 26-ի 884/2007 որոշմամբ պաշտոնապես արգելվել է սննդամթերքի արտադրության մեջ E128 (Red 2G) սննդային հավելման օգտագործումը։ Հարկ է նշել, որ Ռուսաստանի Դաշնության պետական գլխավոր սանիտարական բժշկի N 69 որոշմամբ վերը նշված սննդային հավելման ներմուծումը և օգտագործումը դեռ 2007 թվականի սեպտեմբերի 3-ին է արգելվել Ռուսաստանի Դաշնության տարածքում:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության տարածքում E 128 սննդային հավելումը քաղցկեղածին է, ազդում է նյարդային համակարգի վրա՝ առաջացնում է շարժողականության, հիշողության խանգարումներ, ընդհանուր թուլություն։

Տպել
Ամենաշատ