News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռու մնա դատական համակարգը բարեփոխելու իր կառավարության ջանքերից, քանի որ նա շահերի բախում ունի, հինգշաբթի ասել է Իսրայելի գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարան, հաղորդում է Reuters-ը։

Իր հայտարարության հետ կապված՝ Բահարավ-Միարան անդրադարձել է կոռուպցիայի վերաբերյալ շարունակվող դատավարությանը, որը առնչվում է վարչապետին, որը, սակայն, հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Ինքը՝ Նեթանյահուն, հրաժարվել է մեկնաբանություններից։ Սակայն Իսրայելի արդարադատության նախարար Յարիվ Լեւինը մեղադրել է Բահարավ-Միարային այն բանի համար, որ նա «ձգտում է թույլ չտալ վարչապետին իր դիրքորոշումն արտահայտել» պահանջվող փոփոխությունների վերաբերյալ, որոնք, ըստ նրա, կազդեն նրա սեփական իշխանության ոլորտների վրա:

Բահարավ-Միարան նշանակվել է նախորդ կառավարության օրոք, որը տապալել է Նեթանյահուին 2021 թվականին:

Այժմ իր վեցերորդ ժամկետում Նեթանյահուն, որը գլխավորում է ծայրահեղ աջ կոալիցիան, պնդում է, որ դատական համակարգը գերազանցել է իր սահմանները վերջին տարիներին, երբ նրա դաշնակիցները գերագույն դատարանն անվանել են «էլիտար եւ ձախ»:

Սակայն դատավորների նշանակումների, այդ թվում՝ գերագույն դատարանի նկատմամբ քաղաքական վերահսկողությունը մեծացնելու ծրագրերը, միաժամանակ թուլացնելով օրենսդրությունը տապալելու կամ կառավարության դեմ որոշում կայացնելու նրա կարողությունը, հանգեցրել են զանգվածային բողոքի ցույցերի Իսրայելում:

Նեթանյահուի քննադատներն ասում են, որ առաջարկվող փոփոխությունները կքաղաքականացնեն դատական համակարգը եւ կվտանգեն նրա անկախությունը՝ խարխլելով ժողովրդավարությունը, խթանելով կոռուպցիան եւ վնասելով տնտեսությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ