News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


Հայաստանի քաղաքական օրակարգը պետք է լինի հենց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Փետրվարի 3-ին Ազգային ժողովում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք գումարվել են խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Մենք կարծում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ապահովելու պարտավորություններ ունի։ Նա պետք է զբաղվի նաեւ այլ հարցերով։ Սակայն Հայաստանի իշխանությունները մեզ հետ համաձայն չեն այս կետերով, եւ հենց այդ պատճառով ավելի վաղ մեր ներկայացրած Ազգային ժողովի հայտարարության նախագիծը չընդունվեց։ Ավելի ուշ մենք նախաձեռնեցինք նոր հայտարարության տեքստ՝ լրացումներով։ Շուտով այն կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը»,- ասաց պատգամավորը։

Թեւանյանը ներկայացրեց նաեւ ընդդիմության եւ Կառավարության սկզբունքային տարաձայնությունները.

«Եթե փորձենք ամեն ինչ հակիրճ ձեւակերպել, ապա այս տարաձայնությունները հետեւյալն են.

Հայաստանի իշխանությունները Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս, իսկ մենք՝ ոչ։ Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը չպետք է լինի պաշտոնական Երեւանի օրակարգում։ Մենք հակառակ կարծիքի ենք։ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են իրենց պարտավորություններից, որոնք նախատեսված են մեր օրենսդրությամբ եւ հանդիսանում են մեր պետության փիլիսոփայության հիմքը։ Այսինքն՝ Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծված պետությունը չի կարող ուղղակի վերցնել ու ասել. «Մենք հանձնում ենք Ղարաբաղը, որպեսզի խաղաղ ապրենք»,- պարզաբանեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մի քանի անգամ հումանիտար բեռ է ուղարկվել Արցախ
Վրթանես Սրբազանն իր շնորհակալությունն է հայտնել պետնախարարին...
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ իրավիճակն Արցախում մնում է լարված, կա ապակայունացման վտանգ
Իրավիճակը Ղարաբաղում եւ Աֆղանստանում մնում է լարված...
Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանն Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի
Հումանիտար շարասյան մասին տեղեկացրել է Լորան Վոքեն...
Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը
Զրուցակցիները կարևորել են միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից…
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում
Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ…
Ադրբեջանցիները հենց Հայաստանի սահմանի մոտ տեղադրելու են անցագրային կետ, սա ձեռնոց է ռուս խաղաղապահներին. Նահապետյան
Ադրբեջանը փորձում է ամբողջովին շրջափակել Արցախը, այլընտրանքային ճանապարհը, որ հայկական կողմը շատ ավելի վաղուց պետք է պատրաստեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ