News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Դետրոյթի օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները հայտնել են, որ դելֆինի գանգ եղել ուղեբեռում, որը գտել են քաղաքային օդանավակայանում, հաղորդում է AP-ն:

ԱՄՆ մաքսային եւ սահմանային ծառայությունն ուրբաթ օրը հայտարարել է, որ գործակալները գանգը գտել են անցյալ շաբաթ, երբ ուղեբեռի սովորական ռենտգենյան սքանավորում են անցկացրել: Սքանավորումը պայուսակներից մեկում երիտասարդ դելֆինի գանգ է ցույց տվել։

ԱՄՆ Մաքսային եւ սահմանային պաշտպանության ծառայության համաձայն՝ ծովային կաթնասունների ներմուծումն ու արտահանումն արգելված է։

Գանգը հանձնվել է ԱՄՆ-ի Ձկնային պաշարների եւ վայրի բնության ծառայության քննիչներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ