News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Բալկաններում փոթորկոտ քամիներն ու ձնաբքերը անանցանելի հետեւանքներ են ունեցել. Սերբիայում ավելի քան 25 հազար տնային տնտեսություն զրկված է հոսանքից։

Մինչդեռ տապալված ծառերը խաթարել են երթեւեկությունը հարեւան Խորվաթիայում եւ Չեռնոգորիայում:

Խորվաթիայում Ադրիատիկ ծովի ափերի երկայնքով կարմիր տագնապ է հայտարարվել՝ հյուսիսային քամիների պատճառով, որոնց արագությունը ժամում 130 կմ է:

Չեռնոգորիայի ափամերձ Բուդվա քաղաքի իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են մնալ տանը. շաբաթ օրը ուժեղ քամին ավերել է դպրոցի տանիքը, տապալել ծառեր եւ լուսասյուներ, խորտակել զբոսաշրջային նավը եւ խաթարել երթեւեկությունը ափի երկայնքով:

Սերբիայի լեռնային հարավարեւելյան շրջանների ավելի քան 250 կմ տեղական ճանապարհներ փակվել են մինչեւ երկու մետր հասնող ձնահյուսի պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Բոսնիայի իշխանություններն արգելել են ծանր բեռնատարների օգտագործումը լեռնային շրջաններում՝ ձյան հոսքերի եւ ճանապարհների մերկասառույցի պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ