News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Թամարա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը խմորասնկեր ցուցանիշով չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրատեսակը իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Տրվել է տվյալ արտադրատեսակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործունեությունը. Տեսչական մարմին
Վերահսկողությամբ պարզվել է, որ ՏՄ կողմից նախկինում արձանագրված կետերից վերացվել են այն խնդրահարույց խախտումները, որոնք Տեսչական մարմնի կողմից…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 24-ին, կազմել է…
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու...
Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է...
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում
Իրենք երեկ դիմում են ներկայացրել տեսչական մարմնին խախտումների վերացման վերաբերյալ…
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ