
ԵՄ երկրները որոնողափրկարարական խմբեր են ուղարկել՝ օգնելու Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքների վերացման համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Եվրամիությունը ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմն ակտիվացնելու խնդրանքին ի պատասխան, հավաքել է որոնողափրկարարական խմբերին Թուրքիա ուղարկելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոնողափրկարարական խմբեր են ուղարկվել Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից եւ Ռումինիայից։ Իրենց օգնությունն են առաջարկել նաեւ Իտալիան եւ Հունգարիան։